Քաղաքական

15.02.2019 19:49

Հացադուլ հայտարարած ազատամարտիկը Փաշինյանի թիմակցի հայրն է

Հացադուլ հայտարարած ազատամարտիկը Փաշինյանի թիմակցի հայրն է

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը միացել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ օրեր առաջ մեկնարկած, Մատենադարանի մոտ ընթացող հացադուլին:

Տեղեկացնենք, որ Մհեր Մազմանյանը հայտնի քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանի հայրն է: Տիգրան Մազմանյանը նախորդ տարվա հուլիսի 26-ին աշխատանքի էր անցել Սփյուռքի նախարարությունում՝ որպես վարորդ:

Մազմանյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է։ Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նրան նույնիսկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։