Քաղաքական

15.02.2019 15:57

Սոչիում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սոչիում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին:

Համաժողովի բացման ժամանակ ծավալուն ելույթով հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ռուսական ընկերությունների եւ օտարերկրյա գործընկերների միջեւ գործարար կապերի ամրապնդմանը: Սոչի կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ առաջարկով:

ԲՀԿ մամուլի հաղորդագրություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։