Քաղաքական

15.02.2019 15:33

Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանից ստացած պարգևի մասին

Տիգրան Մուկուչյանը` Սերժ Սարգսյանից ստացած պարգևի մասին

«Ես հասկանում եմ հարցի համատեքստը, բայց ես կփորձեի հարցին այլ տեսանկյունից նայել. նախ պետք է մի փոքր նայել իմ կենսագրությունը` այդ կենսագրության ընթացքում ո՞ր կառույցներում եմ աշխատել, եւ ի՞նչ է արձանագրվել իմ աշխատանքի ընթացքում եւ հնչեցված հարցի պատասխանն այդ համատեքստում փորձել գտնել»,-խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որեւէ ուժի կողմից չեն վիճարկվել որեւէ ատյանում`դա համարելով բացառիկ դեպք: Նիստից հետո լրագրողներից մեկը Տիգրան Մուկուչյանին հիշեցրեց, որ երբ նախորդ բոլոր ընտրությունների արդյունքներն ընդդիմության կողմից վիճարկվում էին ՍԴ-ում, հրապարակներում, ինքը դարձյալ ԿԸՀ նախագահ էր, ավելին, Սերժ Սարգսյանի կողմից արժանացել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Ինչ վերաբերվում է նախորդ ընտրությունների վիճարկումներին, Տիգրան Մուկուչյանն ասաց`չի փորձի նախորդ տարիների հետ կապված ինչ-որ գնահատականներ հնչեցնել, որովհետեւ դրանք քանիցս հնչեցրել են:

Մանրամասները՝ aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։