Քաղաքական

15.02.2019 14:44

ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու առաջարկությամբ

ԿԸՀ-ն հանդես է գալու նախընտրական քարոզչության մասին սահմանում ստեղծելու առաջարկությամբ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում առաջարկությունների փաթեթով հանդես գալ: Առաջարկներից մեկն էլ վերաբերելու է նախընտրական քարոզչության մասին հստակ սահմանում ունենալուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նախընտրական քարոզչության հետ կապված կարևոր առաջարկություն կա: Մենք նախընտրական քարոզչությանը վերաբերող բավականին շատ իրավանորմեր ունենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում: Սակայն օրենքում բուն նախընտրական քարոզչության սահմանում, որպես այդպիսին, տրված չէ, որ մարդը հասկանա՝ ինչ պետք է խախտի, որ դրա համար ենթարկվի պատասխանատվության»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց՝ հաճախ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցնում են ՝ արդյոք ընտրության օրը որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից խոսելը կարո՞ղ է դիտվել նախընտրական քարոզչություն և հետևանքի հանգեցնել: Եվ Մուկուչյանի կարծիքով՝ այս առումով պետք է նախընտրական քարոզչության հստակ սահմանում լինի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։