Քաղաքական

15.02.2019 10:48


Սեյրան Օհանյան․ «Բացահայտ սխալ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան․ «Բացահայտ սխալ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը» (տեսանյութ)

«ՊՆ 0038 հրամանը ներքին գերատեսչական հրաման է, և նույնքան բնական գործընթացի շրջանակում է եղել, որքան 0037, 0036 հրամանները։ 0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում, ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է, որ այդ հրամանով պետք է Զինված ուժերը չեզոքություն ապահովեր տվյալ ժամանակահատվածում ստեղծված իրավիճակում, որովհետև ԱԱԾ, Ոստիկանության տեղեկություններով՝ կային սադրիչ խմբեր, որոնք նպատակ ունեին սադրելու, զենք հայթայթելու նպատակով հարձակումներ կատարելու այս կամ այն ստորաբաժանման կամ զորամասերի վրա»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ 0038 հրամանից տեղյակ է եղել շուրջ 1000 հոգի և այն չէր կարելի թաքցնել․

«Ուրեմն ի՞նչ է ստացվում, նրանք և՞ս պետք է մեղադրյալի կարգավիճակում հայտնվեն։ Որևէ մեկն իրավունք չունի զորքի՝ զորանոցային վիճակի բերելը դիտարկել իբրև հակասահմանադրական քայլ՝ ուղղված ժողովրդի դեմ, այլապես կնշանակի, որ այսօրվա ԶՈՒ-ի հրամանատարը քաղաքական գործընթացներ սկսվելու դեպքում տանգապով զորք հանելու իրավունք չունի, չէ՞ որ միշտ այսպիսի իրավիճակներում են լինում սադրանքներ»։

Մեկնաբանելով այն պնդումները, որ երկրի ղեկավարը չէր կարող չիմանալ 0038 հրամանի մասին՝ նա նշել է․ «Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարը մանրակրկիտ չի տեղեկացրել 0038 հրամանի մասին, այլ ընդհակառակը, տեղեկացրել է, որ կատարել ենք ձեր կողմից տրված ցուցումները և չեզոքացրել գոյություն ունեցած սպառնալիքները։ Ասել, թե Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը տեղեկացնում էին Գերագույն գլխավոր հրամանատարին, դա ճիշտ չէ»։

Սեյրան Օհանյանը նշել է, որ բացահայտ սխալ է համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը, նրան կալանավորված պահելը․ «Մարդը, որ մի քանի անգամ ինքնակամ ներկայացել է քրեադատավարական բոլոր գործողություններին, այդպիսի վերաբերմունքի արժանի չէ։ Այդպիսի մարդիկ չեն խուսափում պատասխանատվությունից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը