Լրահոս

15.02.2019 10:21


Քաղաքացին սպառնացել է նետվել Հաղթանակի կամրջից

Քաղաքացին սպառնացել է նետվել Հաղթանակի կամրջից

Փետրվարի 14-ին՝ ժամը 20:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 20:40-ին փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ա. Հ.-ի (ծնված 1990 թ.) ինքնասպանության փորձը:

Այս խորագրի վերջին նյութերը