Քաղաքական

14.02.2019 17:35


Իմացի՛ր ավելին ...

Իմացի՛ր ավելին ...

«Պոլիտէկոնոմիա» լրատվավերլուծական կայքն սկսում է իր աշխատանքները և կլինի քո մշտական ուղեկիցը:

Մենք կներկայացնենք քաղաքական ու տնտեսական ոլորտներին վերաբերող հետազոտություններ, կտանք փորձագիտական գնահատականներ և հանդես կգանք հասարակական հարաբերությունների բարելավման առաջարկներով: Սա այն բացն է, որը մեր կարծիքով առկա է տեղեկատվական տիրույթում: Հոդվածները կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակության:

Մեր առաքելությունն է ոչ միայն իրազեկելը, այլ նաև այս կամ այն երևույթը գնահատելը և՛ ակադեմիական, և՛ հանրամատչելի լեզվով: Մենք ցանկանում ենք պատասխաններ գտնել բազմաթիվ «ինչու»-ների և տալ «ինչպես»-ների բանաձևերը:

Կայքում կներկայացնենք նաև «Պոլիտէկոմոնիայի» թիմից դուրս գտնվող մարդկանց տեսակետները «Կարծիք» բաժնում (այստեղ ներկայացված հոդվածները, ի դեպ, կարող են չհամընկնել մեր տեսակետների հետ): Մեզ մոտ տեղ կգտնեն նաև սոցիալական ցանցերում առկա, մեր կարծիքով, ուշագրավ գրառումները:

Մենք շատ բարդ ժամանակաշրջանում ու տարածաշրջանում ենք ապրում: Մեր ժողովուրդն իր կռիվը դեռ մինչև վերջ չի տվել, որպեսզի իր անփոփոխ ու արժանապատիվ տեղը զբաղեցնի աշխարհի առաջադեմ ժողովուրդների շարքում: Հայաստանն ու Արցախն ունեն բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերներ: Դրանք կարիք ունեն մասնագիտական գնահատման (խնդիրների ախտորոշման), վերլուծության ու լուծումների: «Պոլիտէկոնոմիայի» թիմն այս առումով ունի ասելիք ու անելիք:

Մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսապես հզոր, քաղաքականապես կայացած ու իրավականորեն արդիական համակարգերի ստեղծմանն աջակցելուն:

Մեր կարգախոսն է՝ «Իմացի՛ր ավելին …»: Եվ իրոք, մենք ավելին իմանալու կարիք և իրավունք ունենք, որպեզի լուծենք բոլոր այն խնդիրները, որոնք առկա են այժմ:

Գալիս է քարերը հավաքելու ժամանակը: Դե ուրեմն, բարի երթ բոլորիս:

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր

Տնտեսագիտության թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը