Կարծիք

14.02.2019 17:20


Բոլշևիզմ՝ առանց սոցիալիզմի

Բոլշևիզմ՝ առանց սոցիալիզմի

Բոլշևիզմ՝ առանց սոցիալիզմի

Վերջը պարզվեց, թե որն է անցումային արդարադատությունը. անցումային արդարադատությունը էն է, որ դատարանները «օպտիլամացնում» են, տեղը ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատավոր լինում։ Այսպես, վարչապետը ասում է, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը.

«Դա համարվում է անցումային արդարադատության էլեմենտ: Մարդը պետք է բացատրի իր գույքի ծագման աղբյուրը: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ, կոպիտ ասած, մեղավորության կանխավարկածը, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը օրինական է ձեռք բերել, այն համարվում է ապօրինի»։

Չէ, Փաշինյանը բոլշևիկ չի, հավասարությանը չի հավատում, միայն բիզնես, նա ընդհանարապես դեմ է էքսպրոպրիացիային, դեմ է ձեռնարկությունների պետականացմանը, հակառակը՝ եղածներն էլ ուզում է բաժնետոմսերով վաճառել մասնավորին և կողմ է սեփականությանը, առավել ևս՝ ահավոր կողմ է խոշոր սեփականությանը, հավատացյալ է, որ միայն մասնավոր սեփականությամբ է հնարավոր տնտեսություն, խոշոր սեփականատերերին խնդրում է, որ Հայաստանում ներդրումներ անեն։

Ուղղակի ոչ բոլորի սեփականությանն է կողմ, միայն նրանցը, ովքեր հակառակորդ չեն։ Իսկ եթե հակառակորդ են, քննադատում են իրեն, նրանց նկատմամբ բոլշևիկ է։
Այլևս ինչ–որ մեկին ճնշելու համար կարիք չի լինի զոռով վկա բստրել, հետո ստիպված վկային փոխհատուցել պաշտոնով կամ ուրիշ բանով։

Օրինակ՝ եթե ասես՝ Նիկոլ Փաշինյանը անձնական հարցերը լուծելու համար Հայաստանի շահերի հաշվին Սիրիա զորք ուղարկեց, փոխարենը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չլավացան, իսկ ԱՄՆ֊ն էլ հանեց Հայաստանի դեմ, էլ Սիլվա Համբարձումյանի կարիքը չի լինի որ քո դեմ կաշառքի ցումցունք տա, կաշխատացնեն մեղավորության կանխավարկածը՝ կնայեն ունեցվածքիդ՝ էս բնակարանը քեզ ո՞րտեղից, որ տենց մեծ֊մեծ խոսում ես, ու վերջ։

Իսկ եթե Փաշնյանի ականջի համար հաճելի խոսքեր հնչեն, ապա ոչ միան չեն դիպչի ունեցվածքին, այլև նրա ֆավորիտը կդառնան, ինչպես, օրինակ, նրա խորհրդական դարձավ գեներալ Արշակ Կարապետյանը, քանի որ նա հաճելի բաներ է ասել մարտի 1֊ի գործի շրջանակներում, ուրեմն, Կարապետյանի պաշտոնյա եղած ժամանակ կուտակած խոշոր ունեցվածքն էլ այլևս ապօրինի չի (Արշակ Կարապետյանի ունեցվածի հղումը մեկնաբանությունում)։
Եկել է մեղավորության կանխավարկածից փողերը Հայաստանից փախցնելու ժամանակը։

***

Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրած ԱԺ ամբիոնից գոռում է «Չփորձե՛ք ամեն անգամ ինձ ու իրանց (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան) դնել նույն հարթության վրա»։ Մտահոգիչ է, քանի որ հստակ երևում է, որ նման համեմատությունից երկրի ղեկավարը կորցնում է հոգեկան հավասարկշռությունը։ Վարչապետի հոգեկան առողջությունը երկրի անվտանգության հարց է, ուրեմն, գուցե այդպիսի համեմատություններ չարժե՞ անել, ուրեմն, եթե շարունակեն համեմատությունները գուցե ԱԱ՞Ծ֊ն զբաղվի նրանցով։

Բայց ավելի մտահոգիչ կլինի երկրի համար, և վարչապետի նկատմամբ կլինիկական միջամտության կարիք կառաջանա, երբ շատանան այն մարդիկ, ովքեր ոչ թե նրանց նույն հարթության վրա կդնեն, այլ կասեն, թե նախորդները իրենից լավ էին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը