Փետրվարի 13-ին՝ ժամը 8-ն անց 15-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ իրենց տան դիմաց կայանած իր «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու համար: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Ապարանի բաժնի և ՊՊԳՎ Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավտոմեքենա փախցնելու կասկածանքով Ջրամբար գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց երևանցի, վերջերս համաներմամբ ազատ արձակված, 1990 թվականին ծնված Արամայիս Մ.-ն՝ «ՎԱԶ-2107» մեքենայով: Մեքենան փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին: Պարզվել է նաև, որ Արամայիս Մ.-ն մեքենան փախցրել է 1985 թվականին ծնված Նարեկ Մ.-ի և 2000 թվականին ծնված Արթուր Մ.-ի հետ: Նարեկ Մ.-ն և Արամայիս Մ.-ն ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Տան դիմաց կայանած «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են
Փետրվարի 13-ին՝ ժամը 8-ն անց 15-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ իրենց տան դիմաց կայանած իր «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու համար:
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Ապարանի բաժնի և ՊՊԳՎ Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողները:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավտոմեքենա փախցնելու կասկածանքով Ջրամբար գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց երևանցի, վերջերս համաներմամբ ազատ արձակված, 1990 թվականին ծնված Արամայիս Մ.-ն՝ «ՎԱԶ-2107» մեքենայով:
Մեքենան փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
Պարզվել է նաև, որ Արամայիս Մ.-ն մեքենան փախցրել է 1985 թվականին ծնված Նարեկ Մ.-ի և 2000 թվականին ծնված Արթուր Մ.-ի հետ:
Նարեկ Մ.-ն և Արամայիս Մ.-ն ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: