Ուշի համայնքապետարանում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Ուշի համայնքի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում յուրացումներ կատարվելու վերաբերյալ:
Այդ առթիվ ՀՀոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվելէ, որ նշված համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2019 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են առանձանպես խոշոր չափի՝մոտ 3.208.680 ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ անձինք 2017 թվականի սեպտեմբերի 11-ից մինչ օրս յուրացրել են համայնքապետարանի հավաքարար հրամանագրված անձի անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված 1.430.000 ՀՀ դրամ գումարը:
Ըստ ստացված փաստական տվյալների՝ 2017-2018թթ.ընթացքում յուրացվել է 17 անձի որպես օգնություն տրամադրելու համար համայնքի բյուջեից դուրս գրված ընդհանուր 820.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ պարզվել է, որ Ուշի համայնքի բարեկարգման համար շինանյութ ձեռք բերելու պատրվակով, 2017 թվականի նոյեմբերի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջեից դուրս է գրվել մոտ 958.000 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն: