Փաշինյանին շուտափույթ հարկավոր է բացատրել, թե ինչ է ժողովրդավարությունը
Վարչապետ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ Հայաստանում ժողովրդավարությունը արդեն հաստատված է. եթե վաղը հայտարարի, որ Հայաստանը աշխարհի ամենաբարգավաճ ու բարեկեցիկ երկիրն է, չզարմանաք, իրենից սպասելի է, ի դեպ, արդեն հայտարարել է, որ Հայաստանում չկա կոռուպցիա, ու չկան օլիգարխներ:
Կարճ ասած, Հայաստանում մեկընդմիշտ ժաղովրդավարություն հաստատող Փաշինյանը մյուս կողմից էլ հայտարարում է, որ մարդիկ փողոց փակելու, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անելու կամ չսանկցիավորված հավաքներ ու միտինգներ անելու իրավունք չունեն, ու գիտե՞ք, թե ոնց է հիմնավորում պարոն Փաշինյանը իր այս միտքը. պարզվում է՝ ժողովրդի իշխանությունը, որը ինքն ու իր թիմն են ներկայացնում, արդեն հաստատված է Հայաստանում, ու եթե ինչ–որ մարդիկ այդօրինակ բողոքի ակցիաներ են անում, ուրեմն ժողովրդի դեմ են դուրս գալիս:
Փաստորեն, Փաշինյանի այս մտքերից հետո մի բան հասկանալի է դառնում, որ իրեն շուտափույթ կերպով հարկավոր է բացատրել, թե ինչ է ժողովրդավարությունը ընդհանրապես. բոլոր քաղաքագիտական ու հասարակագիտական ուսումնական ձեռնարկներում սևով սպիտակի վրա գրված է, որ ժողովրդավարությունը քաղաքական մեծամասնության իշխանությունն է՝ պարտադիր պայմանով, որ այդ քաղաքական մեծամասնությունը հարգի քաղաքական փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները, այլապես այն կդադարի ժողովրդավարություն լինելուց և կվերածվի քաղաքական մեծամասնության դիկտատուրայի:
Այսինքն, եթե անգամ Փաշինյանը իր քաղաքական թիմով հանդերձ իսկապես ժողովրդի մեծամասնությանն է ներկայացնում, որը, իհարկե, վիճելի դրույթ է, բայց, այնուամենայնիվ, եթե ենթադրենք, որ իսկապես այդպես է, ապա, միևնույնն է, դա չի նշանակում, որ ինքը, իր թիմի հետ միասին, պիտի սկսի սահմանափակել քաղաքական փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները, այդ թվում նաև՝ բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքը: Եթե քաղաքական փոքրամասնությունը ընդամենը մի քանի հոգուց է բաղկացած, միևնույն է, այդ մի քանի հոգու իրավունքները իշխանությունները պարտավոր են հարգել, նույնիսկ եթե մի քանի հոգի էլ չեն, այլ ընդամենը մեկ հոգի է:
Կարճ ասած, ես չգիտեմ՝ հասարակագիտական կամ քաղաքագիտական որևէ ձեռնարկ հայերեն լեզվով կա՞, թե չէ, բայց Փաշինյանը, կարծեմ, օտար լեզուների տիրապետում է, թող գտնի այդպիսի ուսումնական ձեռնարկներ օտար լեզուներով ու կարդա, որպեսզի այլևս այդպիսի հայտարարություններ չանի, քանի որ աշխարհի ամենաավտորիտար ղեկավարներն անգամ իրենց թույլ չեն տալիս նմանօրինակ հայտարարություններ անել:

Թորոս Ալեքսյանյանի ֆեյսբուքյան էջից