Լրահոս

14.02.2019 12:41


ԵՊՀ ուսանողները ռեկտորի հրաժարականի պահանջով նամակը հանձնեցին Հոգաբարձուների խորհրդին

ԵՊՀ ուսանողները ռեկտորի հրաժարականի պահանջով նամակը հանձնեցին Հոգաբարձուների խորհրդին

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով ուսանողների բողոքի ակցիան ավարտվեց: Նրանք երթով անցան ԵՊՀ մասնաշենքերով, իրազեկեցին իրենց ակցիայի մասին, իսկ վերջում իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ԵՊՀ նոր հոգաբարձուների խորհրդին:

Ակցիայի ընթացքում ուսանողները հայտարարեցին, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ, ըստ որի Արամ Սիմոնյանի ռեկտոր աշխատելու տարիներին տեղի են ունեցել հակաուսանողական բազմաթիվ քայլեր, վարչական կառավարումը շատ վատ վիճակում է գտնվել:

«Նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն եւ չի անդրադառնում այս հարցին: Մեր դժգոհությունը կապված էր վատ կառավարման, մենեջմենթի, ուսանողների ցույցերը ցրելու հետ: Մեր պահանջն է՝ հոգաբարձուների խորհուրդը պետք է գումարի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի ավարտին ուսանողները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կախված կլինեի Հոգաբարձուների խորհրդի պատասխանից, եթե պատասխանը չբավարարի, ակցիաները կշարունակվեն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը