Լրահոս

14.02.2019 11:18


ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը

ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը

ԵՊՀ ուսանողները համալսարանի գլխավոր շենքի բակում իրազեկման երթ են իրականացնում. նրանք պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ԵՊՀ նորանշանակ հոգաբարձուների խորհուրդը անտարբերություն է ցուցաբերել ուսանողների պահանջի նկատմամբ, ըստ որի՝ Արամ Սիմոնյանի՝ ռեկտոր աշխատելու տարիներին տեղի են ունեցել հակաուսանողական բազմաթիվ քայլեր, վարչական կառավարումը շատ վատ վիճակում է գտնվել:

«Նոր հոգաբարձուների խորհուրդը չի ցուցաբերում ուսանողակենտրոն քաղաքականություն եւ չի անդրադառնում այս հարցին: Մեր պահանջն է՝ հոգաբարձուների խորհուրդը պետք է գումարի արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է անվստահություն հայտնի ԵՊՀ ռեկտորին»,-հայտարարեց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը