Կարծիք

14.02.2019 10:55


Լևոնականների ու քայլիստների միջև սկսված «բանավեճը» արհեստածին է

Լևոնականների ու քայլիստների միջև սկսված «բանավեճը» արհեստածին է

Քայլիստ Սոֆյա Հովսեփյանը իրեն դրել է թույն ազգայնականի տեղ ու յանիմ Արցախի, մասնավորապես հող հանձնելու մասով սկզբունքային դիրքորոշում ունի:

Էլեկտրիկ Երևանի ակտիվիստին հիշեցնեմ, երբ իր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հեղափոխությունը ավելի կարևոր է համարում, քան Արցախյան ազատամարտը, երբ Սոֆյայի վարչապետը ստիպում է, որ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հրաժարական տա, երբ քայլիստները «սահման են գծում» Արցախի ու Հայաստանի միջև, էդ ժամանակ հումանիստ Սոֆյան, բերանը ջուր առած, նստած էր: Հիմա իրեն երևակայել է, թե ոչմիթիզական եմ:

Մի խոսքով, լևոնականների ու քայլիստների միջև սկսված «բանավեճը» արհեստածին է ու ոչ մի կապ չունի սկզբունքայնության հետ:
Այնպես որ, գլխներիս լոլո մի' կարդացեք:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը