Լրահոս

14.02.2019 10:19


31–ամյա տղամարդը շենքի շքամուտքում անառակաբարո գործողություններ է կատարել 11–ամյա աղջկա նկատմամբ

31–ամյա տղամարդը շենքի շքամուտքում անառակաբարո գործողություններ է կատարել 11–ամյա աղջկա նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժինների, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում փետրվարի 12-ին հայտնաբերել են 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Մանանդյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող տղամարդուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Վարդանյանն է, ով ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը