Սփյուռքի նախարարի 26-ամյա օգնականը Երևանում Nissan X-Trail-ով վրաերթի է ենթարկել 41–ամյա մորն ու նրա 3–ամյա որդուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության խումբը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են: