Կարծիք

13.02.2019 22:10


Անվտանգության ոլորտի աշխատակիցները որքան ժամանակ չեն նկատի երկաթգծի փակված լինելը

Անվտանգության ոլորտի աշխատակիցները որքան ժամանակ չեն նկատի երկաթգծի փակված լինելը

Նախ կարդացի, այս լուրը․
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին»։
Ապա՝ մյուսը․
«Ալավերդու բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը»:

Կարո՞ղ եմ արդյոք եզրակացնել, որ հայաստանցիներս՝ ի դեմս ալավերդցիների, ժողովրդավարական վերահսկողության շրջանակներում դասերը յուրացնելով, փորձում ենք պարզել, թե անվտանգության ոլորտի աշխատակիցները որքան ժամանակ չեն նկատի մեր երկիրը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթգծի փակված լինելը։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը