Քաղաքական

13.02.2019 21:10

Ալիև․ Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում

Ալիև․ Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ:

«Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում»,-ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Ալիևն ասել է՝ հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ոչ Ադրբեջանի, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել»,-ասել է Իլհամ Ալիևը:

Պնդելով, թե Բաքուն առավելություն ունի և՛ բանակցային սեղանի շուրջ, և՛ մարտի դաշտում, Ադրբեջանի առաջնորդն ասել է․ «Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է գերակշռող, «ուժն է ծնում իրավունք»: «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-հավելել է Ալիևը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։