Կարծիք

13.02.2019 21:05


Որոշ ժամանակ հետո կարող է պարզվել, որ ոչ թե հեղափոխություն է եղել, այլ՝ հակահեղափոխություն

Որոշ ժամանակ հետո կարող է պարզվել, որ ոչ թե հեղափոխություն է եղել, այլ՝ հակահեղափոխություն

Վարչապետի միտքը ես այսպես հասկացա․ Հեղափոխությունը մարդկանց գլխի վիճակից է կախված, եթե մտնի, ապա հեղափոխություն կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ։

Այսինքն, հեղափոխությունը դեռ փաստ չէ, այլ հայեցողական հասկացություն, որը հեղափոխականների կամքից դուրս է և այն ունի ինտելեկտուալ բնույթ, որին մասնակցում են ժողովրդի գլուխները։

Նույնը վերաբերվում է տնտեսական հեղափոխությանը։ Եթե հեղափոխությունը մտնի մարդկանց գլուխները, ուրեմն այն կլինի, եթե՝ ոչ, ապա՝ ոչ։

Այսուհետ պետք է ասել ոչ թե հեղափոխություն, այլ ենթադրյալ կամ հնարավոր հեղափոխություն։

Այսպես, 2018 թվականին տեղի է ունեցել Պոտենցիալ հեղափոխություն։

Այսինքն, որոշ ժամանակ հետո կարող է պարզվել, որ ոչ թե հեղափոխություն է եղել, այլ՝ հակահեղափոխություն․ 2018-ին հակահեղափոխությունը հաղթել է հակահեղափոխությանը։

Իսկ եթե համարենք, որ 1988-ին եղել է հեղափոխություն և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում եղել է հեղափոխական իշխանություն, ապա 2018-ին հակահեղափոխությունը հաղթել է հեղափոխությանը։

Կա նաև այլ տարբերակ, ասենք 2018-ին հեղափոխությունը հաղթել է հեղափոխությանը, եթե 1988-ից ի վեր եղած իշխանությունը համարենք հեղափոխական։

Մի խոսքով, մեկ տարի հետո պարզ կլինի, թե ով ում է հաղթել։ Կարող է և պարզ չլինել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը