Կարծիք

13.02.2019 20:32


Նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին․ անթույլատրելի և վտանգավոր գործողություն է

Նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին․ անթույլատրելի և վտանգավոր գործողություն է

Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Ավելին...նա նշել է, որ ադրբեջանցիները թե՛ բանակցային գործընթացում, և թե՛ մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին' Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը, նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

Սա ամոթալի է!!!

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը