Իշխանություններին քծնողների հսկայական բանակը նորից սկսել է համբերություն քարոզել ժողովրդի մեջ, թե բա՝ անցած 9 ամիսները մի հաշվեք, հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ էր, հիմա նոր վերջապես ժողովրդական պառլամենտ ունեցանք, ուրեմն արդեն ամեն ինչ լավ կլինի, մնում է՝ մի քիչ էլ համբերենք, ու հետո հաստատ մեր երազած երկրում կապրենք:
Ուրեմն, այդ կարգի քարոզիչներին պետք է հիշեցնել, որ համբերում են ստրուկները, իսկ ազատ քաղաքացիները ամեն աստծո օր իրենց իրավունքներին հետամուտ լինելով՝ առաջ են գնում:
Միայն ավտորիտար-բռնատիրական երկրներում են մարդկանց կերակրում արդար, լուսավոր ու բարգավաճ ապագայի տեսլականով և պարտադրում սպասել ու համբերել: Իսկ նորմալ երկրներում արդարությունն ու օրենքները կիրառվում են ներկա ժամանակով՝ առանց վայրկյան իսկ հապաղման։
Տնտեսությունը նույնպես ներկա ռեժիմով են բարեփոխում ու զարգացնում, այլ ոչ թե ինչ–որ աբստրակտ տնտեսական հեղափոխությունների մասին խոսելով: Եթե տնտեսական հեղափուխություն անելու ծրագիր ունեք, ապա խնդրեմ, ներկայացրեք այն ոլորտ առ ոլորտ, բացատրեք, թե որտեղ կոնկրետ ինչ եք նախատեսում անել (էլ չեմ ասում հեղափոխել)` համապատասխան ֆինանսատնտեսական հաշվարկներով ու հիմնավորումներով, կոնկրետ նախանշելով ժամկետները ու դրանց իրականացման հետևանքով սպասվելիք արդյունքների (թիվ առ թիվ) ժամկետները: Եթե չկա դա, ուրեմն այդօրինակ խոսակցություններն ուղղակի հերթական թոզ փչոցին են. կառավարության ծրագիրը դրա վառ ապացույցն է, այն ավելի շատ բարի ցանկությունների ժողովածուի տպավորություն է թողնում ու տնտեսական հեղափոխության հետ, մեղմ ասած, ոչ մի աղերս չունի: Ինչևէ, համբերություն քարոզողներին ու «թողեք՝ աշխատեն» լոզունգը ամենուրեք և ամեն ժամ կրկնողներին այս ամենը չի հետաքրքրում. ամբոխը գործում է իր տրամաբանությամբ, ավելի ճիշտ՝ անտրամաբանությամբ, որի զոհն են դառնում նորմալ քաղաքացիները, որոնց ռացիոնալ մտածողությունը ամբոխավարության պայմաններում ոչ ոքի չի հետաքրքրում:
Համբերում են ստրուկները

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից