Հայ կոնյակ արտահանողը մեծ դժվարությամբ նվաճեց ռուսական շուկան, որ այսօր հանձնի
ՎերջինտարիներինհայկականկոնյակիարտահանմանծավալներըդեպիՌուսաստանբավականին մեծացելէին: Հեշտչէրմրցակցելևգերիշխողդիրքգրավելռուսականշուկայում, որտեղկանբավականհզորմրցակիցներ: Մեծ դժվարությամբ հայ արտահանողը Ռուսաստանում կարողացել է գերիշխող դիրք գրավել, բայց մեր երկրում իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները սպառնում են այդ հաջողություններին: Ի՞նչ անել կորուստներից խուսափելու համար. լուծումներ են առաջարկվել «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկումների ժամանակ, որինմասնակցումէիննաև գինիևկոնյակարտադրողներ:
Քննարկման առաջին թեման «Պետականտուրքիմասին» ՀՀ օրենքումլրացումներև փոփոխությունկատարելումասին 2018 թ. հունիսի 13-ին ընդունված օրենքն էր, որի համաձայն խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար այս տարվա հունվարից պետք է գանձվի լրացուցիչ 100 դրամ տուրք: Այս որոշումն ըստ էության սահմանափակում է ոլորտի զարգացումը, սեղմում արտահանման աշխարհագրությունը: Այդ 100 դրամ տուրքը թանկացնում է տեղական արտադրության սպիրտը դոլարային արտարժույթով մոտ 21 ց, ինչն արտահանման շուկայում, որտեղ հաստատված են որոշակի գներ և մրցակցության պայմաններ, հայկական կոնյակի սպիրտը դարձնում է անմրցունակ: Այս փոփոխության հեղինակ նախկին կառավարությունը միգուցե փորձել է այդպես մեծացնել դեպի պետբյուջե հոսքերը, բայց չի մտածել, որ կկրճատվեն սպիրտի արտադրման ու արտահանման ծավալները, և շղթայական կտուժեն արտահանող-արտադրող-խաղողագործ՝ ստեղծելով սոցիալական խնդիր:
Երկրորդ խնդիրը, որը բարձրացնում են ոլորտի ներկայացուցիչները օրենսդրական այն փոփոխությունն է, որի համաձայն արտահանողը նույնպես պետք է արտոնագիր ունենա արտահանման թույլտվություն ստանալու համար: Սա արտահանողի համար լուրջ ֆինանսական բեռ է: Նախկինում արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել առանց ընկերություն հիմնելու, դա հնարավորությույն էր տալիս միավորել երկու տնտեսվարողների գործունեությունը պայմանագրային հիմունքներով և առանց գնում կատարելու արտահանողը արտահանման գումարները ստանալուն պես վճարում էր ակտով սպիրտի ինքնարժեքը գումարած շահույթը: Արտոնագիրը 15 մլն դրամ է (փոքր կազմակերպության համար 10.մլն), բացի այդ արտահանողը նաև պետք է վճարի ԱԱՀ, աքցիզային հարկ, որը վիսկիի համար թանկացել է՝ դառնալով 4560 դրամ (նախկինում 2 դոլար), և այլ տուրքեր:
Այս խնդիրները միավորվելով՝ խոչընդոտում են հայկական կոնյակի արտահանմանը, թանկացնում հայկական կոնյակի սպիրտի ինքնարժեքն, ու ինքնաբերաբար այն դուրս մղում մեծ շուկաներից:
«Ագաթատ-Գոլդ» ընկերության տնօրեն Արսեն Ներսիսյանը համարում է, որ նոր կառավարությունը պետք է վերանայի թե՛ արտոնագրի գումարի չափերը, թե՛ սահմանման կարգը. «Ունենք հիմնարկ ձեռնարկություններ, որոնք խաղողը հանձնել են հնեցման լիցենզիա ունեցող ընկերությունների: Հիմա եկել է ժամանակը, որ վաճառի, թույլ չեն տալիս, ասում են 10 մլն վճարիր, արտոնագիր ձեռք բեր, նոր վաճառիր. դա աբսուրդ է: Ինչ վերաբերում է այս թանկացմանը, իմ կարծիքով հարկերը բարձրացնելով ու նման խնդիրներ ստեղծելով՝ երկիր չենք ստեղծի, պետք է հնարավորություն տալ մարդկանց զարգանալ: Ընդհանրապես արտահանումը լավ ձեռքերում չէ, ոլորտի մոնոպոլիզացիա է գնում: Եթե այսպես շարունակվի մյուս տարի ոչ ոք խաղող չի ուզի ընդունի, այսօր արդեն մեզ առաջարկում են ներկրված ադրբեջանական էժան՝3,6 դոլարով սպիրտ, իսկ մեր ինքնարժեքով, եթե խաղողն էլ 150-ով ընդունում ենք 4,5 դոլար է լինում: Դե հիմա ես ինչպես մրցակցեմ»:
«Տավինկո» գինու-կոնյակի գործարանի տնօրեն Գագիկ Հակոբյանն էլ է կարծիք հայտնում, որ պետք է վերանայվի արտոնագրի գումարի չափը: Ճիշտ է՝ սկսնակ արտադրողների համար իջեցրել են 10 մլն., բայց դա էլ է մեծ գումար սկսնակի համար, ով պետք է արտադրական պրոցեսում առանց եկամտի սպասի, մինչև արտադրանք կստանա. «Մենք սկսել ենք զրոյից, անցել այդ դժվարությունները: Բայց գտնում եմ, որ պետք է աջակցել սկսնակ արտադրողներին, գոնե 5 մլն դարձնել: Այդ 15 մլն էլ, որ սահմանել են, պետության մասին չեն մտածել, այլ մի քանի խոշոր արտադրողի շահերի մասին՝ փոքր ու միջին արտադրողին ասպարեզից հեռացնելու համար: Ինչ վերաբերում է 100 դրամ տուրքի ավելացմանը, դա իսկապես խնդիր է, որովհետև շուկա ենք կորցնում: Մտածել են ինչ-որ չեղած, չհավաքված եկամտի մասին, որը միայն է հաշվարկ թղթի վրա, ու հնարավոր է՝ չլինի»:
Ի մի բերելով վերոնշյալ խնդիրները՝ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ոլորտի ներկայացուցիչների հետ կազմեց 2 դիմում ուղղված ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Առաջին դիմումում առաջարկվում էր շրջանառությունից հանել 2018 թ. հունիսի 13-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված որոշմամբ պարտադրվող կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ հավելյալ տուրքը: Երկրորդ դիմումը վերաբերում էր արտահանման գործընթացների թեթևացմանը և առաջարկում օրենք ընդունել, որի համաձայն արտահանողից չի գանձվի ԱԱՀ և այն հարկերը, որոնք պետությունը վերադարձնում է: «Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ և ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար»,-նշված էր դիմումում:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի անդամ, «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի ղեկավար Կարեն Խաչիկյանը շեշտում է այն փաստը, որ այս վատ վարչարարության արդյունքում տուժում են թե՛ արտահանողը, թե՛ պետությունը. «Նախկինում մի քանի տասնյակ մլն դրամի կոնյակ էի արտահանում, բավականին մեծ հարկեր էլ մուծվում էին: Հիմա չեմ արտահանում: Ճիշտ է՝ կան առաջարկներ, բայց չեմ անում, որովհետև ձեռնտու չէ: Եթե օրենսդրորեն թեթևացվի հարկային բեռը, ստիպված չլինենք վճարել ԱԱՀ, կհեշտանա արտահանողի գործը: Օրենքը փոխելով՝ մենք պետությանը չենք կանգնեցնում պետբյուջեի եկամուտների կորցնելու առաջ, հակառակը տնտեսությունը սկսում է ավելի ակտիվ գործել, բայց որովհետև արտահանում իրականացնելու համար արտոնագրի համար 15 մլն դրամ պետք է վճարեմ, ԱԱՀ մուծեմ, որ հետո պետք է հետ ստանամ, 2 դոլարանոց ապրանքին 10 դոլար աքցիզ մուծեմ, որ շատ դեպքերում հետ չեմ էլ կարողանում ստանալ, պարզապես չեմ արտահանում»:
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ օրենքը մշակողները պարզաբանել են, թե նպատակը եղել է, որ մթերողը արտադրի և շշալցնի կոնյակ, և կեղծարարության դեմ պայքարի լծակ են փորձել ստեղծել: Եվ խնդիրները քննարկելու համար առաջարկում է օրենքը մշակողների և կոնյակագործների համատեղ հանդիպում կազմակերպել:
Ոլորտի ամբողջ ներուժը առկա խնդիրների հաղթահարման ու զարգացման շուրջ մոբիլիզացնելու համար Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեի անդամ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը կարևորում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի վերակազմավորումը ասոցիացիայի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էլ է բախվել օրենսդրական խնդիրների և դրանց լուծումը հնարավոր է եղել միայն հիմնադրամից ասոցիացիայի անցման, ՏՏ ընկերությունների համախմբման միջոցով. «Պետք է մշակվի ռազմավարություն, զարգացման ուղղությունները նախանշվեն, հստակ գծագրվի հաղթանակի պատկերը»:
Ոլորտի մասնակիցների ուժերը համախմբելու կարևորությունը շեշտեց նաև Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանը. «Նման քննարկումները կարևոր են, որովհետև բիզնեսը պիտի խոսի, եթե չի խոսում ու խնդիրները չի ձևակերպում, խնդիրները չեն լուծվում: Եվ գործարարին մնում է կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել-գնալ: Կարևոր է, որ խոսի հենց գինու և կոնյակի արտադրությունը, որը մեր երկրի համար և՛ տնտեսության գերակա ճյուղ է՝ որպես գյուղատնտեսական հումքի կարևոր հիմնական վերամշակող, և՛ Հայաստանը ներկայացնող բրենդ: Եվ ընդհանրապես՝ արտադրողին ու հատկապես արտահանման արտադրանք թողարկող արտադրողին ոչինչ չպիտի խանգարի իր գործում»:
Հայ կոնյակ արտահանողը մեծ դժվարությամբ նվաճեց ռուսական շուկան, որ այսօր հանձնի
Վերջին տարիներին հայկական կոնյակի արտահանման ծավալները դեպի Ռուսաստան բավականին մեծացել էին: Հեշտ չէր մրցակցել և գերիշխող դիրք գրավել ռուսական շուկայում, որտեղ կան բավական հզոր մրցակիցներ: Մեծ դժվարությամբ հայ արտահանողը Ռուսաստանում կարողացել է գերիշխող դիրք գրավել, բայց մեր երկրում իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները սպառնում են այդ հաջողություններին: Ի՞նչ անել կորուստներից խուսափելու համար. լուծումներ են առաջարկվել «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկումների ժամանակ, որին մասնակցում էին նաև գինի և կոնյակ արտադրողներ:
Քննարկման առաջին թեման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին 2018 թ. հունիսի 13-ին ընդունված օրենքն էր, որի համաձայն խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար այս տարվա հունվարից պետք է գանձվի լրացուցիչ 100 դրամ տուրք: Այս որոշումն ըստ էության սահմանափակում է ոլորտի զարգացումը, սեղմում արտահանման աշխարհագրությունը: Այդ 100 դրամ տուրքը թանկացնում է տեղական արտադրության սպիրտը դոլարային արտարժույթով մոտ 21 ց, ինչն արտահանման շուկայում, որտեղ հաստատված են որոշակի գներ և մրցակցության պայմաններ, հայկական կոնյակի սպիրտը դարձնում է անմրցունակ: Այս փոփոխության հեղինակ նախկին կառավարությունը միգուցե փորձել է այդպես մեծացնել դեպի պետբյուջե հոսքերը, բայց չի մտածել, որ կկրճատվեն սպիրտի արտադրման ու արտահանման ծավալները, և շղթայական կտուժեն արտահանող-արտադրող-խաղողագործ՝ ստեղծելով սոցիալական խնդիր:
Երկրորդ խնդիրը, որը բարձրացնում են ոլորտի ներկայացուցիչները օրենսդրական այն փոփոխությունն է, որի համաձայն արտահանողը նույնպես պետք է արտոնագիր ունենա արտահանման թույլտվություն ստանալու համար: Սա արտահանողի համար լուրջ ֆինանսական բեռ է: Նախկինում արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել առանց ընկերություն հիմնելու, դա հնարավորությույն էր տալիս միավորել երկու տնտեսվարողների գործունեությունը պայմանագրային հիմունքներով և առանց գնում կատարելու արտահանողը արտահանման գումարները ստանալուն պես վճարում էր ակտով սպիրտի ինքնարժեքը գումարած շահույթը: Արտոնագիրը 15 մլն դրամ է (փոքր կազմակերպության համար 10.մլն), բացի այդ արտահանողը նաև պետք է վճարի ԱԱՀ, աքցիզային հարկ, որը վիսկիի համար թանկացել է՝ դառնալով 4560 դրամ (նախկինում 2 դոլար), և այլ տուրքեր:
Այս խնդիրները միավորվելով՝ խոչընդոտում են հայկական կոնյակի արտահանմանը, թանկացնում հայկական կոնյակի սպիրտի ինքնարժեքն, ու ինքնաբերաբար այն դուրս մղում մեծ շուկաներից:
«Ագաթատ-Գոլդ» ընկերության տնօրեն Արսեն Ներսիսյանը համարում է, որ նոր կառավարությունը պետք է վերանայի թե՛ արտոնագրի գումարի չափերը, թե՛ սահմանման կարգը. «Ունենք հիմնարկ ձեռնարկություններ, որոնք խաղողը հանձնել են հնեցման լիցենզիա ունեցող ընկերությունների: Հիմա եկել է ժամանակը, որ վաճառի, թույլ չեն տալիս, ասում են 10 մլն վճարիր, արտոնագիր ձեռք բեր, նոր վաճառիր. դա աբսուրդ է: Ինչ վերաբերում է այս թանկացմանը, իմ կարծիքով հարկերը բարձրացնելով ու նման խնդիրներ ստեղծելով՝ երկիր չենք ստեղծի, պետք է հնարավորություն տալ մարդկանց զարգանալ: Ընդհանրապես արտահանումը լավ ձեռքերում չէ, ոլորտի մոնոպոլիզացիա է գնում: Եթե այսպես շարունակվի մյուս տարի ոչ ոք խաղող չի ուզի ընդունի, այսօր արդեն մեզ առաջարկում են ներկրված ադրբեջանական էժան՝3,6 դոլարով սպիրտ, իսկ մեր ինքնարժեքով, եթե խաղողն էլ 150-ով ընդունում ենք 4,5 դոլար է լինում: Դե հիմա ես ինչպես մրցակցեմ»:
«Տավինկո» գինու-կոնյակի գործարանի տնօրեն Գագիկ Հակոբյանն էլ է կարծիք հայտնում, որ պետք է վերանայվի արտոնագրի գումարի չափը: Ճիշտ է՝ սկսնակ արտադրողների համար իջեցրել են 10 մլն., բայց դա էլ է մեծ գումար սկսնակի համար, ով պետք է արտադրական պրոցեսում առանց եկամտի սպասի, մինչև արտադրանք կստանա. «Մենք սկսել ենք զրոյից, անցել այդ դժվարությունները: Բայց գտնում եմ, որ պետք է աջակցել սկսնակ արտադրողներին, գոնե 5 մլն դարձնել: Այդ 15 մլն էլ, որ սահմանել են, պետության մասին չեն մտածել, այլ մի քանի խոշոր արտադրողի շահերի մասին՝ փոքր ու միջին արտադրողին ասպարեզից հեռացնելու համար: Ինչ վերաբերում է 100 դրամ տուրքի ավելացմանը, դա իսկապես խնդիր է, որովհետև շուկա ենք կորցնում: Մտածել են ինչ-որ չեղած, չհավաքված եկամտի մասին, որը միայն է հաշվարկ թղթի վրա, ու հնարավոր է՝ չլինի»:
Ի մի բերելով վերոնշյալ խնդիրները՝ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ոլորտի ներկայացուցիչների հետ կազմեց 2 դիմում ուղղված ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Առաջին դիմումում առաջարկվում էր շրջանառությունից հանել 2018 թ. հունիսի 13-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված որոշմամբ պարտադրվող կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ հավելյալ տուրքը: Երկրորդ դիմումը վերաբերում էր արտահանման գործընթացների թեթևացմանը և առաջարկում օրենք ընդունել, որի համաձայն արտահանողից չի գանձվի ԱԱՀ և այն հարկերը, որոնք պետությունը վերադարձնում է: «Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ և ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար»,-նշված էր դիմումում:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի անդամ, «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի ղեկավար Կարեն Խաչիկյանը շեշտում է այն փաստը, որ այս վատ վարչարարության արդյունքում տուժում են թե՛ արտահանողը, թե՛ պետությունը. «Նախկինում մի քանի տասնյակ մլն դրամի կոնյակ էի արտահանում, բավականին մեծ հարկեր էլ մուծվում էին: Հիմա չեմ արտահանում: Ճիշտ է՝ կան առաջարկներ, բայց չեմ անում, որովհետև ձեռնտու չէ: Եթե օրենսդրորեն թեթևացվի հարկային բեռը, ստիպված չլինենք վճարել ԱԱՀ, կհեշտանա արտահանողի գործը: Օրենքը փոխելով՝ մենք պետությանը չենք կանգնեցնում պետբյուջեի եկամուտների կորցնելու առաջ, հակառակը տնտեսությունը սկսում է ավելի ակտիվ գործել, բայց որովհետև արտահանում իրականացնելու համար արտոնագրի համար 15 մլն դրամ պետք է վճարեմ, ԱԱՀ մուծեմ, որ հետո պետք է հետ ստանամ, 2 դոլարանոց ապրանքին 10 դոլար աքցիզ մուծեմ, որ շատ դեպքերում հետ չեմ էլ կարողանում ստանալ, պարզապես չեմ արտահանում»:
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ օրենքը մշակողները պարզաբանել են, թե նպատակը եղել է, որ մթերողը արտադրի և շշալցնի կոնյակ, և կեղծարարության դեմ պայքարի լծակ են փորձել ստեղծել: Եվ խնդիրները քննարկելու համար առաջարկում է օրենքը մշակողների և կոնյակագործների համատեղ հանդիպում կազմակերպել:
Ոլորտի ամբողջ ներուժը առկա խնդիրների հաղթահարման ու զարգացման շուրջ մոբիլիզացնելու համար Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեի անդամ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը կարևորում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի վերակազմավորումը ասոցիացիայի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էլ է բախվել օրենսդրական խնդիրների և դրանց լուծումը հնարավոր է եղել միայն հիմնադրամից ասոցիացիայի անցման, ՏՏ ընկերությունների համախմբման միջոցով. «Պետք է մշակվի ռազմավարություն, զարգացման ուղղությունները նախանշվեն, հստակ գծագրվի հաղթանակի պատկերը»:
Ոլորտի մասնակիցների ուժերը համախմբելու կարևորությունը շեշտեց նաև Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանը. «Նման քննարկումները կարևոր են, որովհետև բիզնեսը պիտի խոսի, եթե չի խոսում ու խնդիրները չի ձևակերպում, խնդիրները չեն լուծվում: Եվ գործարարին մնում է կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել-գնալ: Կարևոր է, որ խոսի հենց գինու և կոնյակի արտադրությունը, որը մեր երկրի համար և՛ տնտեսության գերակա ճյուղ է՝ որպես գյուղատնտեսական հումքի կարևոր հիմնական վերամշակող, և՛ Հայաստանը ներկայացնող բրենդ: Եվ ընդհանրապես՝ արտադրողին ու հատկապես արտահանման արտադրանք թողարկող արտադրողին ոչինչ չպիտի խանգարի իր գործում»:
Աղբյուրը՝ yerevaklur.am