Կարծիք

13.02.2019 18:48


Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգը

Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգը

ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ ըստ անհրաժեշտության՝ անմեղության կանխավարկածը փոխարինվելու է մեղավորության կանխավարկածով: Սա՛ է լինելու, այսպես կոչված, անցումային արդարադատության գլխավոր առանձնահատկությունը: Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկն, ըստ այդմ, վերացվելու է՝ «հեղափոխական նպատակահարմարությունից» ելնելով:

Սա նախ նշանակում է, որ կոռուպցիան ոչ թե վերանալու է, այլ հասնելու է աննախադեպ չափերի:

Քաղաքական ու տնտեսական հետապնդումները կրելու են ընտրովի և խիստ նպատակային բնույթ. ցանկացած ընդդիմախոսի կարող են տնտեսական ռեպրեսիաների ենթարկել՝ առանց դատարանի որոշման ու առանց հիմքերի (ապացուցիր, որ ուղտ չես):

Բացի այդ, մեղավորության կանխավարկածը Հայաստանից կապիտալի աննախադեպ փախուստի է բերելու և առնվազն տեսանելի ապագայում կոչնչացնի ներդրումային դաշտը. այդ ո՞ր հիմարը գումար կներդնի ու բիզնես կզարգացնի մեզ մոտ, եթե ցանկացած պահի կարող է հայտնվել «Որտեղի՞ց քեզ գումարներ» հարցի առաջ:

Եվ ամենակարևորի մասին: Հայաստանի տնտեսությունը կազմալուծող և, հետևաբար, նաև բանակը թուլացնող «մեղավորության կանխավարկածի» պարագայում ոչ միայն Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանը կվերածվի «Արևմտյան Ադրբեջանի», ինչպես որ պաշտոնական Երևանի հետ բանակցելուց հետո հոխորտում է այս օրերին Ալիևը:

Ես պնդում եմ, որ մեղավորության կանխավարկածի հիմքով իրականացվելիք անցումային արդարադատությունը շատ ավելի լուրջ վնաս կարող է տալ մեր երկրին, քան մեր թշնամիների բանակները միասին վերցրած:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը