Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել» (տեսանյութ)
Ռուսական RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր ՄարգարիտաՍիմոնյանը«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում հայտնել է, որ հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ դասընթացներ են անցկացվել։
Նա նշել է, որ այդ դասընթացներին մասնակցել է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից հրավիրված 150 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է հետսովետական երկրներում տարբեր մեթոդներով գահընկեց անել օրինական իշխանություններին և այդ նպատակով չխորշել անգամ կեղծ լուրեր տարածելուց և նմանատիպ այլ միջոցներից։
Մ․Սիմոնյանի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ձգտում է ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ մարդիկ դուրս եկան փողոց և փոխեցին իշխանությունը, նույնկերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
***
Թեմայի շուրջ քննարկում է կազմակերպվել նաև Время покажет հեռուստահաղորդման ընթացքում։
Ռուս փորձագետները, քաղաքական գործիչները և քաղաքագետները վերլուծել են, թե ինչո՞ւ է վերոնշյալ դասընթացն անցկացվել հենց Երևանում և թե ինչո՞ւ են դա թույլ տվել ՀՀ նոր իշխանությունները։
Մարգարիտա Սիմոնյան․ «Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել» (տեսանյութ)
Ռուսական RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում հայտնել է, որ հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ դասընթացներ են անցկացվել։
Նա նշել է, որ այդ դասընթացներին մասնակցել է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից հրավիրված 150 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է հետսովետական երկրներում տարբեր մեթոդներով գահընկեց անել օրինական իշխանություններին և այդ նպատակով չխորշել անգամ կեղծ լուրեր տարածելուց և նմանատիպ այլ միջոցներից։
Մ․Սիմոնյանի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ձգտում է ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ մարդիկ դուրս եկան փողոց և փոխեցին իշխանությունը, նույնկերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
***
Թեմայի շուրջ քննարկում է կազմակերպվել նաև Время покажет հեռուստահաղորդման ընթացքում։
Ռուս փորձագետները, քաղաքական գործիչները և քաղաքագետները վերլուծել են, թե ինչո՞ւ է վերոնշյալ դասընթացն անցկացվել հենց Երևանում և թե ինչո՞ւ են դա թույլ տվել ՀՀ նոր իշխանությունները։
Տեսանյութը կարող եք դիտել 1 ժամ 3 րոպեից։
7or.am