Կարծիք

12.02.2019 18:30


Թե՞ հեղափոխություն արին, որ հեղափոխության առաջնորդը գա, ասի՝ աղքատությունը ձեր գլխում է

Թե՞ հեղափոխություն արին, որ հեղափոխության առաջնորդը գա, ասի՝ աղքատությունը ձեր գլխում է

Հեղափոխություն ինչի՞ արին, էն պատճառով չէ՞ր, որ աղքատությունը աճում է։ Թե՞ հեղափոխություն արին, որ հեղափոխության առաջնորդը գա, ասի՝ աղքատությունը ձեր գլխում է, ըտենց բան չկա։ Ուրեմն, էս լսացնելու համար Սերժին գցեցի՞ն։

***

Տարբերություն կա՞

2016
Սերժ Սարգսյան.

Շտապե՛ք դանդաղ

2019
Լենա Նազարյան

Արագը դանդաղն է

***

Ինչի՞ թոշակառուները հեղափոխություն արեցին

Փաշինյանը այս հարցին պատասխանեց, որ թոշակառուները ՀԴՄ կտրոն պահանջեն։ Երևի Սերժի ժամանակ չէին պահանջում։
Նա ասաց, թե ինչի թոշակները չեն բարձրանում, քանի որ 80 տարեկան տատիկը մի կիլո շաքարավազ առնելիս ՀԴՄ կտրոն չի պահանջում։

***

Ինչո՞ւ հեղափոխություն արեցին ցածր աշխատավարձ ստացող մանկավարժները

Այս հարցի պատասխանը վերջապես տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ փողոց փակեցին, որ բացահայտվի նրանց իրական դեմքը, որը ոչ թե մանկավարժ է, այլ հանձնաժողովի նախագահ։ Փաշինյանը ասաց. «25 հազար դրամ ստացող մանկավարժը մանկավարժություն չի անում, ընտրություններին վստահված անձ է լինում ու հանձնաժողովի նախագահ»։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը