Մեզ խոստացել են տնտեսական հեղափոխություն (երևի նկատի ունեն տնտեսության թռիչքաձև աճն ու ներդրումային բումը) և հավաստիացրել, որ հեղափոխություն չի լինելու արտաքին քաղաքականության մեջ:
Իրականությունը ճիշտ հակառակն է:
Կառավարության ծրագրով տնտեսության թռիչքաձև աճի ու ներդրումային բումի տեսքով հեղափոխություն չի լինելու (սա արդեն պաշտոնապես է ընդունել գործադիրը՝ տարեկան 4 տոկոս պլանավորված գնաճի պայմաններում ՀՆԱ աճի ընդամենը 5-տոկոսանոց խոստում տալով), իսկ ահա արտաքին քաղաքականության մեջ բացասական իմաստով հեղափոխություն է: Վատացել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի իմիջն ընկել է ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում: Եվ, որ ամենավտանգավորն է, Արցախի հարցի հետ կապված կան ակնհայտ բացասական զարգացումներ:
Կառավարությունը չի ապահովում այն, ինչ խոստացել էր, և անում է այն, ինչ խոստացել էր չանել:
Հեղափոխություն՝ «մինուս» նշանով

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից