Լրահոս

18.03.2010 15:41

Միրոսլավ Լայչակ. «ԵՄ–ն ցանկանում է տեսնել նաև արձանագրությունների վավերացումը»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը նշել է, որ ԵՄ-ն աջակցում և շնորհավորում է այն ակտիվությունը, որը բերեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և ցանկանում է տեսնել նաև դրանց վավերացումը թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի խորհրդարաններում։ Նա նշել է, որ Թուրքիան ԵՄ անդամագրվելու թեկնածու է, ինչը նրան որոշակի կարգավիճակ է տալիս, սակայն այդ գործընթացի համար պետությունը պետք է հստակ կատարի այն պայմաններն ու պարտավորությունները, որ վերցրել է իր վրա։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, Միրոսլավ Լայչակը նշել է, որ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ է վերաբերվում այդ հարցին, աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի ակտիվությունը և մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող գործընթացին։

-Մենք մտադիր չենք որևէ կերպ մտնել գործընթացի մեջ, քանի որ կարծում ենք, որ այդ գործընթացն ունի իր չափորոշիչները, կան Մինսկի խմբի համանախագահները, և մենք աջակցում ենք այն կառույցներին, որոնք արդեն իսկ գործում են,- ասել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։