Քաղաքական

12.02.2019 16:13

«Թողնում ենք՝ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի, ու տեսնենք, թե ինչ բլյուդա կստացվի» (տեսանյութ)

«Թողնում ենք՝ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի, ու տեսնենք, թե ինչ բլյուդա կստացվի» (տեսանյութ)

Մենք հիմա ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել եւ թողնել, որ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի, ու տեսնենք, թե դրա արդյունքում ինչ բլյուդա կստացվի: Այս հարցը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի անկախությանը:

Նա նշեց, որ գուցե այս փուլում իրենց դիրքորոշումը դիտարկվի մի քիչ պասիվ. «Բայց ուզում եմ ասել, որ երկար տարիներ արձանագրումը եղել է հետեւյալը, որ Հայաստանում դատական իշխանության անկախության համար կան օրենսդրական պայմաններ, մնում է քաղաքական կամքը: Մենք հիմա ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել եւ թողնել, որ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի, ու տեսնենք, թե դրա արդյունքում ինչ բլյուդա կստացվի: Եթե տեսնենք, որ այդ ստացված համակարգը սպասարկում է ՀՀ ժողովրդին, պետությանը, մենք կանենք մեր հետեւությունը, եթե պարզվի, որ այդպես չի, մենք իրար հետ այս դահլիճում ունենք այդ լծակները, որ գնանք այդ հարցը լուծելու: Բայց ես առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ ունքըը սարքելու փոխարեն աչքն էլ չտանք հանենք»,-ընդգծեց Փաշինյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։