Լրահոս

12.02.2019 19:31


Վրաստանում խոզի գրիպը նահանջում է

Վրաստանում խոզի գրիպը նահանջում է

Վրաստանում H1N1 (խոզի գրիպ) վիրուսով հիվանդացությունների թիվը զգալիորեն նվազել է: Վերջին տվյալների համաձայն՝ 100 հազար բնակչի հաշվով այսօր «խոզի գրիպով» վարակվածության 186 դեպք է գրանցված: Այս ցուցանիշը բավականին ցածր է գրիպի պիկի շրջանում արձանագրված տվյալների (277) համեմատ:

Հիշեցնենք՝ Վրաստանում գրիպի համաճարակ կհամարվեր 100 հազար բնակչի հաշվով 450 հիվանդի դեպքում:

Այս տարի, պաշտոնական տվյալներով, H1N1 վիրուսով պայմանավորված մահվան 22 դեպք է գրանցվել։

Մասնագետների խոսքով՝ չնայած նրան, որ գրիպով հիվանդությունների քանակը նվազել է, այն, միևնույն է, դեռևս շրջանառվում է: Վրաստանի հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ նվազել են նաև սուր շնչառական հիվանդությունների պատճառով հոսպիտալացման դեպքերը:

Գամկղրելիձեն զգուշացրել է նաև, որ Վրաստանում արդեն անցյալում մնացած գրիպի պիկը եվրոպական երկրներում մեկնարկել է փետրվարին, սակայն, միևնույն ժամանակ, զգոնության կոչ է արել՝ առաջին նախանշանների դեպքում դիմել բժշկի:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը