Լրահոս

12.02.2019 14:00


«Շատ լավ տեսք ունեք». վարչապետի արձագանքը՝ կին պատգամավորին

«Շատ լավ տեսք ունեք». վարչապետի արձագանքը՝ կին պատգամավորին

Ազգայն ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին հետաքրքրում էր վթարային շենքերում բնակչության անվտանգության հարցը։

«Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել», - հարցը տալիս ասաց Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորի այս դիտարկմանը վարչապետն արձագանքեց ժպտալով. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»։

Այս հաճոյախոսությանը արձագանքեց նիստերի դահլիճում պատգամավորների ծիծաղը։

Մանրամասն՝ aysor.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը