Քաղաքական

12.02.2019 12:50

«Չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին». Ս. Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ առաջադրվելու մասին

«Չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին». Ս. Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ առաջադրվելու մասին

Սասուն Միքայլեյանը պնդում է՝ ԵԿՄ նախագահ դառնալը իր նախաձեռնությունը չէ, կա պահանջ:

«Ես չեմ ուզում, պահանջ կա», - «Փաստինֆոյի»փոխանցմամբ՝լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Միքայելյանը՝ հավելելով. «Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»։

Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանը չհստակեցրեց։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ բարձրացնել ազատամարտիկների դերը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և այլն։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառույցը քաղաքականացվի, Միքայելյանը հակադարձեց. «Նման բան չի կարող լինել»։

Խոսելով ԵԿՄ կազմից և հարցից՝ արդյոք Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ ԵԿՄ անդամ՝ Միքայելյանն ասաց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, երբ կձևավորվի Երկրապահը, նոր անդամներ են լինելու, նոր մարդկանցով, բնական է՝ հին տղերքից էլ կմնան, ժամանակը ցույց կտա»։

Անդրադառնալով իր թեկնածության վերաբերյալ հնչած քննադատություններին՝ Միքայելյանը նշեց, որ ամեն մեկը կարող է իր կարծքին ունենալ, ու երբ ինքն ընտրվի վարչության նախագահ, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչ փոփոխություններ են լինելու։

Դիտարկմանը, թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, և ինչ է ինքն անելու՝ Միքայելյանը կատակեց. «Ինչ կլինի՝ երկնքից աստղեր եմ իջեցնելու»։

Երեկ ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք, որին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Աղբյուր`«Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։