Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպման ձայնագրությունը կորել է (լուսանկար)
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունից իմ փաստաբանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի և իմ միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը ԿՈՐԵԼ է, ձայնագրող լրագրողը այլևս չի աշխատում նախարարությունում և նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։ — Հիշեցնեմ, որ այդ հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել ինձ և հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնկատար Միրզախանյանին։ Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ՝ կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ՝ նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը։ — Մեկնաբանություններ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք կգտնենք լրագրողին, անհրաժեշտության դեպքում կհրավիրենք դատարան և կհասկանանք՝ ո՞ւմ պահանջով, ո՞ւր և ինչո՞ւ է կորել ձայնագրությունը։
Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպման ձայնագրությունը կորել է (լուսանկար)
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունից իմ փաստաբանին պաշտոնապես տեղեկացրել են, որ Լիլիթ Մակունցի և իմ միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրությունը ԿՈՐԵԼ է, ձայնագրող լրագրողը այլևս չի աշխատում նախարարությունում և նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։
—
Հիշեցնեմ, որ այդ հանդիպման ընթացքում Լիլիթ Մակունցը «Տատիկիս Վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու հստակ երաշխիքներ էր տվել ինձ և հանձնարարականներ՝ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնկատար Միրզախանյանին։ Մակունցը նշել էր գումարի չափը, պայմանագրի մանրամասներ՝ կապված ժամանակացույցի հետ, ինձ մաղթել էր հաջողություններ՝ նկարահանման հրապարակում, որից հետո ես դադարեցրել էի հացադուլը։
—
Մեկնաբանություններ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք կգտնենք լրագրողին, անհրաժեշտության դեպքում կհրավիրենք դատարան և կհասկանանք՝ ո՞ւմ պահանջով, ո՞ւր և ինչո՞ւ է կորել ձայնագրությունը։
Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից