Արարատի մարզպետն իր քրոջ ամուսնուն տեղավորել է աշխատանքի
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ:Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի: Կառավարման փորձի պակասից չկոմպլեքսավորվող նորահայտ պաշտոնյան վստահեցնում է՝ փողի խնդիր չունի, ասում է ՝ «Մոսկվայում թողել եմ քարի 2 սեփական արտադրամաս ու ավտոտեխսպասարկման բիզնեսս, եկել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդիս»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց.
«Որովհետև փորձի ու գիտելիքների պակասի հարց կա, ի վերջո, պետական համակարգում պետք էր սկսել մի տեղից»:
Սահակ Առաքելյանը դեռևս պատկերացում չունի, թե ինչ է անելու, որպեսզի հաջողի գործում։ Անցյալ ուրբաթ նշանակվելուց հետո հասցրել է միայն խնդիրները գույքագրել:
Ի դեպ, Սահակ Առաքելյանը մարզպետի բարեկամների շրջանում միակը չէ, ով անուղղակիորեն օգտվել է նրա հետ ունեցած ազգակցական կապերի հանգամանքից: 168.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուց հետո իր հետ մարզպետարան է բերել առնվազն 3 բարեկամների:Մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով միաժամանակ կատարում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, նշանակված է մարզպետի խորհրդական, մարզպետի օգնականի հաստիքը զբաղեցնում է Գարիկ Սարգսյանի քեռու տղան՝ Գևորգ Մանուկյանը, իսկ փոխմարզպետներից մեկը մարզպետի կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է:
Արարատի մարզպետն իր քրոջ ամուսնուն տեղավորել է աշխատանքի
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:
168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝ թափուր հաստիք կա, զուտ պետությանն օգտակար լինելու անհագ մղումով դիմել է «Արտաշատի» ՋՕԸ, որպեսզի գա ու ժողովրդին ծառայի: Կառավարման փորձի պակասից չկոմպլեքսավորվող նորահայտ պաշտոնյան վստահեցնում է՝ փողի խնդիր չունի, ասում է ՝ «Մոսկվայում թողել եմ քարի 2 սեփական արտադրամաս ու ավտոտեխսպասարկման բիզնեսս, եկել եմ, որպեսզի ծառայեմ ժողովրդիս»:
Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ պետությանն ու ժողովրդին ծառայելու սուրբ գործը չսկսել ավելի բարձր իրավասություն ունեցող օղակներից, մանավանդ, որ աներորդի Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզպետարանում իր նշանակումից հետո աշխատակազմի ղեկավարի հաստիքը թափուր է մնացել, Սահակ Առաքելյանն այսպես պատասխանեց.
«Որովհետև փորձի ու գիտելիքների պակասի հարց կա, ի վերջո, պետական համակարգում պետք էր սկսել մի տեղից»:
Սահակ Առաքելյանը դեռևս պատկերացում չունի, թե ինչ է անելու, որպեսզի հաջողի գործում։ Անցյալ ուրբաթ նշանակվելուց հետո հասցրել է միայն խնդիրները գույքագրել:
Ի դեպ, Սահակ Առաքելյանը մարզպետի բարեկամների շրջանում միակը չէ, ով անուղղակիորեն օգտվել է նրա հետ ունեցած ազգակցական կապերի հանգամանքից: 168.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Սարգսյանը մարզպետ նշանակվելուց հետո իր հետ մարզպետարան է բերել առնվազն 3 բարեկամների: Մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, ով միաժամանակ կատարում է աշխատակազմի ղեկավարի գործառույթները, նշանակված է մարզպետի խորհրդական, մարզպետի օգնականի հաստիքը զբաղեցնում է Գարիկ Սարգսյանի քեռու տղան՝ Գևորգ Մանուկյանը, իսկ փոխմարզպետներից մեկը մարզպետի կնոջ հորեղբոր աղջկա ամուսինն է:
Մանրամասները՝ 168.am-ում։