Լրահոս

11.02.2019 22:00


Պատահաբար կրակել և վնասել է մորեղբոր որդու ոտքը

Պատահաբար կրակել և վնասել է մորեղբոր որդու ոտքը

Փետրվարի 9-ին՝ ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Տարոն Ք.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տարոն Ք.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իր տանը, հորաքրոջ որդու՝ 1979 թ. ծնված Արշալույս Խ.-ի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպնելու և կրակելու հետևանքով:
Արշալույս Խ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և հայտնել, որ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը պատկանում է իրեն, որը գտնվում է մորեղբոր տան բակում:
Օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել և առգրավել է «ՏՕԶ-63» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը