Քաղաքական

11.02.2019 15:50


Արարատի մարզպետ. «Կոկորդիլոսի ձուն Հայաստան է ներմուծվելու որպես թռչնի ձու»

Արարատի մարզպետ. «Կոկորդիլոսի ձուն Հայաստան է ներմուծվելու որպես թռչնի ձու»

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փետրվարի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձլ է կոկորդիլոսաբուծության ծրագրին՝ նշելով, որ երբ հողհատկացումը լինի, կսկսեն աշխատանքները:

«Հողհատկացումը նախատեսված է մինչև մարտի կեսեր: Որ իրականություն դառնա, դրանից հետո կնայենք՝ ըստ ժամանակացույցի»,-նշել է նա:

Թե որքան կհատկացվի մաքսազերծմանը, Սարգսյանը չի պատասխանել՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել ՊԵԿ-ին: Իսկ հարցին, ի վերջո, որոշվե՞ց` որպես ինչ է ներմուծվելու կոկորդիլոսի ձուն, մարզպետը պատասխանել է.

«Ներմուծվելու է որպես թռչնի ձու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը