Քաղաքական

11.02.2019 14:49


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը:

Այն ստանալուց հետո պաշտպանական խումբը վճռաբեկ բողոք կներկայացնի:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվել է. նա կշարունակի մնալ կալանքի տակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը