Լրահոս

11.02.2019 14:55


ՄԻՊ-ն առաջարկում է վերացնել ցմահ դատապարտված անձանց այլ դատապարտյալների հետ պահելու արգելքը

ՄԻՊ-ն առաջարկում է վերացնել ցմահ դատապարտված անձանց այլ դատապարտյալների հետ պահելու արգելքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պահման հետ կապված մի շարք խնդիրներ է արձանագրել: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանը հայտարարեց փետրվարի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Պետք է ազատությունից զրկվածի դեպքում գործի անմեղության կանխավարկածը: Անհատական մոտեցում ցուցաբերվի ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ: Պետությունը պետք է անձի վարքագծի համար ճանապարհ սահմանի: Այսինքն՝ անձը պետք է իմանա՝ ինչ անի, որպեսզի ազատ արձակվի»,- ասաց Թաթոյանը՝ առաջարկելով վերացնել ցմահ դատապարտված անձանց այլ դատապարտյալների հետ պահելու արգելքը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև մի շարք դեպքեր, երբ դատապարտյալը կարճաժամկետ մեկնման կամ մեկ ՔԿՀ-ից մեկ ուրիշը տեղափոխման հնարավորություն կունենա:

«Դատապարտյալների համար նախատեսել երկարատև տեսակցությունների հնարավորություն: Մերձավոր ազգականներին տեսակցության համար տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուս հիմնարկ: Այսինքն՝ եթե դատապարտյալի հարազատները բնակվում են քրեակատարողական հիմնարկից հեռու վայրում, ապա դատապարտյալին պետք է տեղափոխել իր հարազատներին ավելի մոտ վայրում գտնվող ՔԿՀ: Առանց խնամքի մնացած երեխա ունեցող դատապարտյալի համար կարճաժամկետ մեկնման հնարավորություն պետք է լինի՝ երեխային խնամակալին կամ մանկատան հոգածությանը հանձնելու համար»,- ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար Արդարադատության նախարարության հետ համատեղ արդյունավետ համագործակցություն է հաստատվել:

Այս խորագրի վերջին նյութերը