Կարծիք

11.02.2019 13:04


Նիկոլի իշխանազավթումից հետո Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ (տեսանյութ)

Նիկոլի իշխանազավթումից հետո Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ (տեսանյութ)

Մի' արեք, պարոնա՛յք։

Սիրելի՛ հայրենակիցներ։
Թե' ապրիլի 17ին, թե' մայիսի 1ին վարչապետի ընտրության ժամանակ ԱԺ ում ելույթ եմ ունեցել ու նշել, որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է,այլ անվտանգության մարտահրավերները։

Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։
Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

Նիկոլի իշխանազավթումից հետո Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։

Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ-ում դարձավ օտար և «изгой»։

Հիմա Նիկոլը, շրջանցելով ԱԺ–ն, Սիրիա զորք է ուղարկում։
Չեմ հասկանում՝ մեր երկրում էլ ԱԺ չկա՞։
Ով ինչ ուզում, ոնց ուզում՝ անում է։

Այսպես այլևս չի կարող շարունակվել։

Նիկոլի՝ իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թե՛ զինվորի սպանությունը թաքցնելու, և թե' Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումներն ուղղակի ծիծաղելի են։
Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե «քայլողների» մանկապարտեզը։

***

Սահմանին զինվոր է սպանվում, եւ թաքցնում են: Ո՞ւր եք, տղանե'ր: Ընտրվել եք, որ գաք նստեք աթոռներին ուրախանա՞ք: Իշխանությունը բեռ է: Վերցրե՛ք այդ բեռը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը