Լրահոս

11.02.2019 12:37


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Իգիթյանը

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իգիթյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ:

«Արտաքին քաղաքականությունը կոլեկտիվ աշխատանք է: Անկախ քաղաքական պատկանելիությունից՝ մենք կարողանում ենք գտնել այն մոտեցումը, որն ընդհանուր է բոլորի համար: Օրինակ` ԵԽԽՎ-ում մենք կարողացել ենք գտնել այնպիսի մոտեցում, որը արտաքին քաղաքականության մեջ մեզ ներկայացրել է որպես մեկ թիմ` մեկ մոտեցմամբ»,- նշեց հանձնաժողովի փոխնախագահը:

Իգիթյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են սերտ կապեր ունենալ գործադիրի հետ, կգտնեն տարբերակներ, հնարավորություն կունենան լսել դեսպաններին, որոնք ունեն այն տեղեկատվությունը, որն օգտակար կլինի:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը