Փետրվարի 11-ը միջազգային օրացույցում նշվում է որպես Հիվանդի համաշխարհային օր (World Day of the Sick): «Calend.ru»-ի փոխանցմամբ՝ օրն, ամենայն հավանականությամբ, նախաձեռնվել է որպես սոցիալական քայլ՝ ուղղված անբուժելի հիվանդների աջակցությանը։
Հիվանդի համաշխարհային օրը նախաձեռնել էր 264-րդ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը 1992 թվականի մայիսի 13-ին: Իր ուղերձում նա նշել էր, որ Հիվանդի համաշխարհային օրն ունի որոշակի նպատակ:
1991 թ-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդությունը, և Պապը նախաձեռնել էր Հիվանդի համաշխարհային օրն իր ախտորոշման մասին տեղեկանալուց 1 տարի անց: 2005 թվականին հաստատված Հիվանդի համաշխարհային օրն ստացավ հատուկ նշանակություն, քանի որ Հովհաննես Պողոս II-ը մահացել է հենց այդ տարում: Այդ օրն առաջին անգամ նշել են 1993 թվականին: Դարեր առաջ հենց այս օրը ֆրանսիական Լուրդ քաղաքում տեղի էր ունեցել Մարիամ Աստվածածնի հայտնությունը: Սուրբ Կույսը բուժել էր հիվանդներին՝ այդկերպ դառնալով նրանց փրկության խորհրդանիշը:
Այսօր աշխարհի մի շարք երկրներում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված հիվանդությունների կանխարգելմանը, բուժմանն ու, իհարկե, առողջության եւ առողջ ապրելապերպի թեմային: Կաթոլիկ եկեղեցիներում պատարագ է մատուցվում, իսկ հավատացյալներն իրենց կարեկցանքն ու ապրումակցումն են ուղղում հիվանդներին:
Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է