Լրահոս

18.03.2010 14:43

Սերժ Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրովի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել մեր երկրում ՎԶԵԲ-ի գործունեությունը, տնտեսության մեջ կատարած ներդրումները' նշելով, որ Հայաստանը դրանց շնորհիվ կարողացել է  լուծել զարգացման խնդիրներ: «Այս տարիների ընթացքում բանկի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռել օտարերկրյա ներդրողների մոտ որոշակի վստահություն ձեւավորել մեր երկրի ու տնտեսության նկատմամբ: Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել փոխգործակցությունը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Թոմաս Միրովն ասել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության արդիականացմանը, եւ բանկը հիմնական շեշտը դնում է մասնավոր հատվածի, միջին ու փոքր գործարարության խթանման վրա: Նրա խոսքով' Եվրաբանկը Հայաստանում կատարել է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, իսկ անցած տարվա ընթացքում, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, ներդրումների ծավալները կտրուկ ավելացել են:

Թոմաս Միրովը Նախագահ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրաբանկի գործունեությանը ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Եվրաբանկի նախագահը բարձր է գնահատել ՀՀ Նախագահի' կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ գործադրած ջանքերը: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը այս դժվարին պայմաններում կարողացավ դիմագրավել եւ ցույց տալ իր ամրությունն ու դիմացկունությունը:

ՀՀ Նախագահն ու Եվրաբանկի նախագահը խոսել են նաեւ Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների, ընթացիկ եւ հեռանկարային համատեղ ծրագրերի մասին: Թոմաս Միրովն ասել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը,  ենթակառուցվածքների որակի բարելավմանը: Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ նշվել են ֆինանսական հատվածը, բանկային համակարգը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։