Լրահոս

11.02.2019 07:57


Երևանում խոշոր չափի կեղծ ԱՄՆ դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու

Երևանում խոշոր չափի կեղծ ԱՄՆ դոլարներ իրացնելու պահին վնասազերծել են 3 քաղաքացու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց: Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հ. Մկրտչյանը ՀՀ ՊՆ ծառայող է:

Այս խորագրի վերջին նյութերը