Լրահոս

18.03.2010 14:02

Ա. Կարապետյան. «Մենք սկսեցինք մի անմիտ, շատ դժվար և խճճված գործընթաց»

Ա. Կարապետյան. «Մենք սկսեցինք մի անմիտ, շատ դժվար և խճճված գործընթաց»

-Հայաստանը ֆուտբոլային դիվանագիտությունից ի՞նչ շահեց. սահմանը փակ է, ավելի թշնամացած է հարևանների հետ, կանգնած է ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի առաջ, Սերժ Սարգսյանը որ երկրում լինում է, այնտեղ անպայման ասում են, թե Ղարաբաղի խնդիրը պետք է անպայման լուծել,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ու շարունակել, թե մենք սկսեցինք մի անմիտ, շատ դժվար և խճճված գործընթաց։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացն սկսելու միտքը Հայաստանում չի մշակվել, ու խոստացել է դրան անդրադառնալ առաջիկայում։

Անդրադառնալով հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը՝ բանախոսն ասել է, թե իր տպավորությամբ Ցեղասպանության ճանաչման գործընթացի քաղաքականությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ շատ քիչ է առնչվում.

-Դա օգտագործվում է Թուրքիայի նկատմամբ գործողություններ անելու որպես պատրվակ։ Նույնը կարելի է ասել ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասին։ Ես տպավորություն ունեմ, նույնիսկ համոզված եմ, որ Ցեղասպանության ճանաչման հարցը չի ներառվի լիագումար նիստում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։