«Անգամ քննչական մարմինը չի համարում, որ մարտի 1-ի առավոտյան Ռ. Քոչարյանն ուժ կիրառելու ցուցում է տվել». Ալումյան (տեսանյութ)
Անգամ քննչական մարմինը չի համարում, որ մարտի 1-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը ցուցում է տվել, որ Ազատության հրապարակում գտնվողների նկատմամբ կիրառվի ուժ. նման բան պարոն Քոչարյանին մեղասգրված չէ: news.am–ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ում հրահանգով է տեղում ուժ կիրառվել, ես հիմա չասեմ, որովհետեւ այդ տեղեկությանը ես չեմ տիրապետում: Եթե ոստիկանության գործողություն կիրառելիս դիմադրություն են ցույց տալիս, ոստիկանությունը բոլոր դեպքերում իրավունք ունի կիրառել ուժ: Խնդիրն այն է, որ այդ ուժի կիրառումը պետք է լինի համաչափ»,-ասաց Ալումյանը: