Լրահոս

18.03.2010 13:27

Ֆուտբոլային դիվանագիտություն, 2–րդ խաղակես, խոշոր խաղադրույքներ

Ֆուտբոլային դիվանագիտություն, 2–րդ խաղակես, խոշոր խաղադրույքներ

Ֆուտբոլային դիվանագիտություն, 2-րդ խաղակես, խոշոր խաղադրույքներ... այս թեմաների շուրջ հրավիրված ասուլիսում «Նոր ժամանկներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը.

-Հայաստանն այնպիսի իրավիճակի մեջ է, որ գնդակը չի կարող հաշիվ ունենալ։ Բոլոր կողմերից երբ գնդակին խփում են, հաշիվ չեն հարցնում,-ասել է Ա. Կարապետյանն ու ավելացրել, թե ՀՀ նախագահի և կուսակցապետերի հետ հանդիպմանն ինքը պատիվ ունեցել է ասելու, որ այս ամենն ավարտվելու է ինչպես Սերբիայում. «Պարո՛ն նախագահ, տանելու են Ամերիկա, Դեյտոն է լինելու, և Դուք հայտնվելուն եք Հաագայի դատարանում»։

-Իհարկե, ես դա չեմ ցանկանում, ես այդպիսի ավարտ չէի ուզում։ Բայց աշխարհաքաղաքական փորձը ցույց է տալիս, որ կոնֆլիկտները կա՛մ նման ձևով են լուծվում, կա՛մ որևէ լուծում չեն ստանում, կա՛մ ռազմական են լինում լուծումները, կա՛մ այդպիսի ճնշումների պարագայում է դա լինում,-ասել է ՆԺԿ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։