Կարծիք

09.02.2019 11:08


Մի օր էս ամեն ինչը հետողորմյա է լինելու

Մի օր էս ամեն ինչը հետողորմյա է լինելու

Վարչապետը ավելի անկեղծ կլիներ, եթե գրեր. «Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները ՔՊ կուսակցության գրասենյակում»։

Դե մենք այդպես էլ սպասում էինք, որ քննարկումները լինելու են «Զրույց քաղաքացու հետ» ֆեյսբուքյան ձևաչափով և ... վերջ։

Սփյուռքի նախարարության փակման առթիվ կազմակերպվելիք խորհրդարանական լսումներին, ավանդական կուսակցությունների և սփյուռքյան հարյուրավոր կառույցների հետ քննարկումներին այս օրերին փոխարինեցին «ալենական» ցինիզմն ու խայտառակ պարգևավճարների մասին «բանավեճերը»։

Մի օր էս ամեն ինչը, ԿԳՆ հայտնի որոշման օրինակով, հետողորմյա է լինելու, պարզապես էս երկիրն ու ազգը մեղք են։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը