Քաղաքական

08.02.2019 18:33


Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի մարդասիրական օգնության կոչին արձագանքելու համար (տեսանյութ)

Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայի մարդասիրական օգնության կոչին արձագանքելու համար (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն մասնագետների խումբ ուղարկելու համար: Այս մասին հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանն առաջինն է արձագանքել Սիրիայի խաղաղ բնակչությանն աջակցելու ՌԴ կոչին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ-ռուսական համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում է՛լ ավելի կամրապնդվի:

Այս խորագրի վերջին նյութերը