Աշխարհ

08.02.2019 16:35


Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov):

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի ՊՆ–ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերջինս սպանվել է հայկական գնդակից։ Նշվում է, որ Ռյուսթեմովը զորակոչվել էր անցած տարվա հունվարին, ծառայում էր Բեյլագանի զորամասերից մեկում։

Նկատենք, որ զինածառայողը լուսանկարում խաղաղապահ զորքերի (“Peacekeeping forces”) համազգեստով է։ Կարելի է ենթադրել, որ նա ինչ–որ ժամանակ ծառայել է հենց այդ զորքերում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից գրանցվել է 3 կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը