Կարծիք

08.02.2019 16:05


Դուք հենց դպրոցից եք ուղեղալվացման օպերացիան սկսում

Դուք հենց դպրոցից եք ուղեղալվացման օպերացիան սկսում

Ըստ շրջանառվող լուրերի՝ երեխաներին հանձնարարվել է գրել շարադրությու «Երբ քայլում են» թեմայով, ըստ աչքիս տեսածի՝ պատմության դասագրքում արդեն իսկ զետեղված է տեղեկություն 2018 թվականի «Թավշյա, ոչ բռնի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության», իսկ իրականում՝ իշխանական դեմքերի փոփոխման ծիծաղելի գործընթացի ու կուլիսային տրիումվիրատի դե յուրե իշխանության գալու մասին։

Նույնիսկ դպրոցներում աշակերտներն արդեն իսկ մերթընդմերթ խոսում են այն մասին, թե «ավելի լավ է՝ էդ հողերը տանք, բայց էլ պատերազմ չլինի, երկիրն էլ զարգանա»։

Հայ եկեղեցու պատմություն առարկան ցանկանում եք հանել առհասարակ։

Այո՛, ես կողմ եմ որոշակի փոփոխություններին թե՛ դասագրքերի բովանդակության, թե՛ ուսումնառության կազմակերպման պրոցեսի առումով, բայց սրանք ռեֆորմներ չեն. այս ամենը ռեգրեսի ապահովման լավագույն եղանակն է։

Բոլորովին հիմարացե՞լ եք, թե՞ հիմարացնել եք փորձում բոլորին։

Հ.Գ. Անձը կայանում է դպրոցում ու դառնում քաղաքացի, այլ խոսքով՝ դպրոցն այն դարբնոցն է, որտեղ թրծվում է քաղաքացին, այսինքն՝ դուք հենց դպրոցից եք ուղեղալվացման օպերացիան սկսում։
Ու աշակերտների նկատմամբ տարվող այս զոմբիացման գործընթացը ևս, ի թիվս այլ ձախողումների, հերթական ապտակն է պետականությանը, դրա խարխլված հիմքերը վերջնականապես ջախջախելուն միտված գործընթաց։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը