Քաղաքական

08.02.2019 14:45


ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ստանիսլավ Զասի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ստանիսլավ Զասի հայտարարությանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ հայտարարություններն այս փուլում չեն նպաստում կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» հարցին:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությունները՝ սահմանափակ կազմով որոշում կայացնելու և հայկական կողմի հետ հանդիպումը չկայանալու վերաբերյալ:

-Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն:

Զասը փետրվարի 7-ին հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ։ Նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Բացի դրանից նա նշել է, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն դեռ Երևանից պատասխան չի ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը